«Նայելով Բայդենի հայտարարությունից հայերի ոգևորությունը` ցանկանում եմ ասել հետևյալը. Հայերին կրկին մոլորեցնում են։
Հայոց Ցեղասպանության ճանաչումը Բայդենի կողմից ոչ մի բան չի փոխում Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Նման հայտարարությունները` զուտ խոսքեր են, ուրիշ ոչինչ։ Կլինեն թեթև դիվանագիտական հակադարձումներ ԱՄՆ և Թուրքիայի միջև, ապա այդ ամենը կանցնի կգնա ... Իսկ Հայոց Ցեղասպանությունը` որպես գործիք կրկին օտագործվում է ԱՄն կողմից։ Թուրքիան երկար ժամանակ եղել է ԱՄՆ «սիրելին», Փոքր Ասիայում ռազմաքաղաքական պլացդարմը։
Թուրքիայի բանակը զինել և մոդեռնիզացրել է ԱՄՆ-ն։ Առանց ԱՄՆ` Թուրքիան երբեք չէր դառնա ՆԱՏՕ անդամ։ Չէր ունենա այս բանակը, որն ունի։ Եվ չէր լինի այս Թուրքիան, որը հիմա կա։
 
Վերջին տարիներին Թուրքիան գործում է շատ ազատ, և դա դուր չի գալիս Ամերիկային։ Իսկ Ցեղասպանության հարցը գործիքներից մեկն է, որի միջոցով ԱՄՆ-ն փորձում է ճնշել Թուրքիային։
Բայդենի և Էրդողանի հայտարարությունների իմաստը նույնն է` ազդեցություն գործել պետականությունը արագ տեմպերով կորցնող Հայաստանի վրա։ Բայդենի և Էրդողանի հայտարարությունների ֆոնին` Հայաստանում թուրքամետ ուժերը կհայտարարեն, որ պետք է փնտրել թուրքերի հետ երկխոսելու ուղիներ։
Կասեն` «Բայդենի հայտարարությունը արդեն բարոյական հաղթանակ է և եկեք նոր հայ-թուրքական հարաբերությունների հիմքը դնենք»: Եվ այսպես, քայլ առ քայլ, ինչպես հանձնեցին Ղարաբաղը` կհանձնեն նաև Հայաստանը։
 
 
Դե Թուրքիան գիտեք, որ երազում է նոր վիլայեթի ունենալու մասին». Մոսգորդումայի պատգամավոր, հայտնի ռազմական լրագրող, հրապարակախոս Անդրեյ Մեդվեդև