«Մեր ժողովուրդները դարերով խաղաղությամբ ապրել են այս հողերում: Մենք չպետք է մոռացության տանք թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը շարունակվել է հարյուրավոր տարիներով և ողջ աշխարհի համար օրինակ է համարվել:
Հարգանքով ոգեկոչում եմ Օսմանյան պետության հայերի հիշատակը, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված դժվարին պայմաններում, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- ասվում է Էրդողանի ուղերձում՝ ուղղված Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:
«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարել ենք Հայաստանի հետ կապերի զարգացման պատրաստակամության մասին։ Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», - նշված է ուղերձում: