Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։
Նիկոլ Փաշինյանը խաբել է Ռուսաստանի Նախագահին
Ռուսաստանի Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի 24-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ։
Ինչպես նախորդ դեպքերում, Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձի թեմայով, փոխարենը նա խաբել է Ռուսաստանի Նախագահին՝ խոսելով իբր հունիսին նշանակված խորհրդարանական ընտրության մասին։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրության օր նշանակված չէ։ Փաստորեն, զազրախոս սուտասանն իր սուտ խոսելը հասցրել է միջազգային մակարդակի և հանդգնում է խաբել Ռուսաստանի Նախագահին։
Սա անում է մի մարդ, որը չի բացառել, որ անգամ իր հրաժարականի դեպքում, հնարավոր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նորից իրեն առաջադրի ու ընտրի վարչապետի պաշտոնում ու ոչ մի ընտրություն տեղի չունենա։