Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հայտնել, որ այսօր ՝ ապրիլի 24-ին ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։
Հիշեցնենք՝ միջազգային հեղինակավոր լրատվականները, այդ թվում՝ The Wall Street Journal-ը, The New York Times-ը, CNN-ը և Reuters-ը, սեփական աղբյուրներին հղումով, վերջին օրերին հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։