«Այսօր հասել ենք այն էտապին, որ մեզ անհրաժեշտ է ձեր բոլորի օգնությունը: Լուսինեն պետք է քիմիաթերապիա ստանա 10 կուրս, եւ ամեն մի կուրսի արժեքն է 422 հազար դրամ: Դա նշանակում է, որ 10 կուրսի համար մեզ անհրաժեշտ է 4 միլիոն 220 հազար դրամ գումար: Ինչ եմ առաջարկում ես. եթե 4 հազար 220 մարդ իմ հետեւորդներից փոխանցի ընդամենը 1000 դրամ, ապա մենք կկարողանանք օգնել Լուսինեին: Բոլորիս հասանելի գումար եմ ասում, որի շնորհիվ Լուսինեն կհաղթահարի այս բարդ ճանապարհը»,- տեսանյութով հայտնում է Անահիտ Կիրակոսյանը:

Սիրված դերասանուհի Լուսինե Ղարիբյանի բուժման համար անհրաժեշտ է ֆինանսական օգնություն: 4 տարի շարունակ դերասանուհին պայքարում է չարորակ ուռուցքի դեմ եւ այժմ պիտի քիմաթերապիայի կուրսեր ստանա: