Նամակ գրեցի, այնուհետ զանգահարեցի UCOM եւ զգուշացրեցի, որ ՀՀ սահմանամերձ վայրերի բնակիչներին «Բարի գալուստ Թուրքիա» եւ նմանատիպ արտահայտություններով հաղորդագրություն ուղարկելու համար՝ դուք շատ շուտով պատասխան ենք տալու, իսկ ձեր հաղորդագրությունների բովանդակության մասին՝ մինչեւ շաբաթվա վերջ կիմանա կես միլիոն մարդ։
Նամակով փորձեցին արդարանալ, թե իբր ռումինգ եւ այլն, բայց, իհարկե, դա միայն ծիծաղ առաջացրեց ու ես հեռախոսով հասկացրեցի, որ բնավ լավ չի լինելու իրենց տնօրինության վիճակը։
ՈՉ ՄԻ ԴԱՎԱՃԱՆ ՉԻ ՆԵՐՎԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ։
ԱՅս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վահրամ Սահակյանը։