Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված պատանին տղաս է՝ 12-ամյա Ռուբեն Թումասյանը: 2018 թ. դեկտեմբերին բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին սուր լիմֆոբլաստային լեյկոզ, երկու տարի բուժվելուց հետո Ռուբենի մոտ հիվանդությունը ցավոք նորից կրկնվեց։
 
 
Ներկայումս Ռուբենը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում անցնում է քիմիոթերապիայի կուրս, որն ավարտելուց հետո տղայիս հարկավոր է ոսկրածուծի փոխպատվաստում, որը Հայաստանում, ցավոք, չի իրականացվում: 
Փոխպատվաստումը պետք է կազմակերպվի Սանկտ Պետերբուրգում, որի համար հարկավոր է 60.000 դոլար, նախկին դրամահավաքից առկա է 7.000 դոլար, մեզ մնում է հավաքել ևս 53.000 դոլար, որը վճարելու հնարավորություն մեր ընտանիքը չունի:
Ես՝ որպես մայր, դիմում եմ բոլորին և խնդրում օգնել փրկել երեխայիս կյանքը՝ հնարավորություն տալ նրան ապրելու: Ռուբենը շատ երազանքներ ունի, որոնցից մեկը բժշկելն է իր նման հերոս և կյանքի համար պայքարող բալիկներին, եկեք միասին հնարավորություն տանք նրան իրագործելու իր երազանքը:
 
 
Ես հավատում եմ Ձեզ, նախապես շնորհակալ եմ ցանկացած տեսակի աջակցության համար, կաղոթեմ բոլորիդ առողջության համար։
 
Սիրելի բարեկամներ, փոխանցում կարող եք կատարել հետևյալ ձև՝
ArCa - 4374 6901 0009 2608
Սբերբանկ - 5336690135507749 (Թումասյան Գոռ)
Գումար կարող եք փոխանցել նաև բանկային հաշվեհամարներին՝ Յունիբանկ, ստացող` Մարիամ Թումասյան
AMD 24100438358400 EUR 24100438358402 USD 24100438358401