Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Մտել էի սուպերմարկետ: Չհասկացա ոնց կպա մի տղամարդու, որի ձեռքից տուփով բրինձը ընկավ գետնին և պատռվեց: Նման պարագաներում իմ համար էական չի, թե դեպքը ում մեղավորությամբ եղավ, ես արագ ներողություն եմ խնդրում: Այս դեպքն էլ բացառություն չէր, ներողություն խնդրեցի տղամարդուց և նայում էի կողքերս, որպեսզի գտնեմ սուպերմարկետի աշխատակցի, իրենցից էլ ներողություն խնդրեմ և բնականաբար վճարեմ պատճառած վնասը:
Ամեն ինչ թվում է թե գնում էր նման իրավիճակների համար նորմալ հունով, բայց լսում եմ տղամարդու ձայնը. Հո դու չոբան չես, ուշադիր էղի: Դեմքիս ներողամիտ հայացքը վարկյանական կորավ, ձայնիս տոնայնությունը մի քանի դեցիբել բարձրացավ և կոպտացավ, ասում եմ. Բա որ դիմացս ոչխար եմ տեսնում, ինձ պիտի չոբանի նման պահեմ...
Տղամարդը երևի տեսավ աչքերիցս թափվող կայծերը և իմ համառությունը, ապացուցելու համար իր ոչխար լինելը ու ըսենց ա ասում. Այ ախպեր խի ըսենց բորբոքվար...
Անվտանգության աշխատակիցները բարձր ձայնս լսելով արդեն մոտեցել էին, տղամարդը քիչ անց ներողություն խնդրեց ինձնից և գնաց: Ասա այ ախպեր, բա քեզ պետք էր, հենա ես էի ներողություն խնդրել...
Օրինակ նմանատիպ 2 դեպք էլ ա իմ հետ պատահել, մեկը Դուբայում տեղացի արաբի հետ, մյուսը Մյունխենում գերմանացու հետ, երկու դեպքում էլ դիմացիներս լսելով իմ sorry-ն, մի քանի անգամ ավել ներողություն են խնդրել:
Չգիտեմ ինչից ա, բայց մեր մոտ ներողություն խնդրելը շատ դեպքերում թուլության նշան ա համարվում:
Հիշեք, երբ մարդ ներողություն ա խնդրում, դա ուժեղության և հզորության նշան ա:
Բարիությամբ լի շաբաթ-կիրակի եմ մաղթում բոլորիս: