Սիրելի՜ ընկերներ, նկարում 30-ամյա Կարապետն է, որի մոտ 2020թ տարեվերջին բժիշկները հայտնաբերել են «Ապլաստիկ անեմիա, ծանր ձև» հիվանդությունը, այս ընթացքում Կարապետը ստացել է համապատասխան բուժում, սակայն նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է անհապաղ իրականացնել ցողունային բջիջների ալլոգեն փոխպատվաստում, որը Հայաստանում, ցավոք, չի իրականացվում, այն պետք է կազմակերպվի Սանկտ Պետերբուրգում:
Փոխպատվաստման համար անհրաժեշտ է 65.472 դոլար գումար, որից ընտանիքին հաջողվել է հավաքել մոտ 10.000 դոլար, հարկավոր է հավաքել շուրջ 55.000 դոլար գումար:
 
Խնդրանքով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց` օգնելու Կարապետին և իր ընտանիքին հաղթահարելու այս չարաբաստիկ հիվանդությանը։ Ձեր յուրաքանչյուր՝ անգամ փոքրիկ լուման կարող է փրկել երիտասարդ տղայի կյանքը։
 
 
Փոխանցում կարող եք կատարել նաև հետևյալ եղանակներից մեկով՝ Idram ID - 523940760 ArCa - 9051340208067222
Բանկային փոխանցման միջոցով, ՎՏԲ Հայաստան բանկ, հաշվետեր՝ Հրաչ Ղազարյան (Կարապետի հայրն է)
AMD - 16025094900700 USD - 16025094900701 RUS - 16025094900702 EUR - 16025094900703