Մինչ շրջում էի Սերժիս ընկերների մոտ, վերադառնալուն պես նկատեցի, որ բացակայում են Սերժիս ծաղիկները… Ամոթ է, մի՛ արեք նման բաներ, թողեք իմ բալի ծաղիկները իր վրա, մի՛ հանեք…. ուզում եք ծաղիկներ ասեք, ես ձեզ կնվիրեմ այդ ծաղիկներից, բայց բալիս վրայից մի՛ գողացեք…
Սերժս,վարդերդ հետ եմ բերել։Մոտդ ծաղիկներ միշտ լինելու են,բալես.....
Հ.Գ. թոշնած չի վարդերը, էս անգամ չտանեք,թողեք,գոնե, 2օր մնա տղուս մոտ...
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախյան երկրորդ պատերամում զոհված Սերժ Հակոբքեխվյանի մայրը՝ Արմինե Կարապետյանը