Ասեմ դուք էլ իմացեք։
Վերջին 30 տարվա մեջ ԱՄՆ առաջին անգամն է, որ շատ մոտիկ է ցեղասպանության ճանաչմանը։ Բոլոր ազդակները խոսում են հենց դրա մասին։ Սա իհարկե կլինի շրջադարձային փոփոխություն ցեղասպանության միջազգային ճանաչման երկարատև պայքարում։
Բայց.
 
Կան երեք երկրներ, որոնք անում են ամեն հնարավորն, որպեսզի Բայդենը չճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրներն են` թուրքիան, ադրբեջանը և մի զարմացեք` Հայաստանը։ Այո, հենց Հայաստանը։ նիկոլը կրկին ի ցույց է դնում իր թուրքիայի գործակալ լինելն և բոլոր հնարավոր ձևերով փորձում է ցույց տալ ողջ աշխարհին, որ մենք թուրքերի հետ լավ ենք արդեն և ճանաչումը կխոչընդոտի ապագա համագործակցությունը։
 
Դե ի վերջո հո հենց այնպես չէ՞, որ 3 տարի շարունակ ադրբեջանի ղեկավարի բոլոր հոխորտանքներին մենք այդպես էլ չտեսանք որևէ պատասխան հայկական կողմից։ Մեր երկրի իշխանությունն ուղիղ կախման մեջ է ադրբեջանից ու թուրքիայից։ Սա արդեն փաստ է։
Մի խոսքով, եթե Բայդենը չճանաչի ցեղասպանությունը, ապա իմացեք, որ դրա միակ մեղավորը նիկոլն ա ու իր թրքապաշտների թիմը...
Հ.Գ. իսկ եթե այնուամենայնիվ ճանաչի, ապա իմացեք, որ նիկոլենք դրա հետ որևէ աղերս չունեն։ Բոլորով կգնաք ու դաշնակցականներին
շնորհակալություն կասեք...
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արա Վարդանյանը։