Ո՜վ Աստված, քո ձեռքը բարձրացրել ես, բայց նրանք չեն տեսնում այն։ Երբ դու նախանձախնդրություն ցուցաբերես քո ժողովրդի հանդեպ, նրանք կտեսնեն ու կամաչեն։ Այո՛, քո հակառակորդների համար պահված կրակը կլափի նրանց։ 12 Ո՜վ Աստված, դու արդարադատությամբ մեզ խաղաղություն կտաս, քանի որ մեր բոլոր գործերը քո շնորհիվ են կատարվում։ 13 Ո՜վ մեր Աստված, ուրիշ տերերն են իշխել մեզ, և ոչ թե դու։ Միայն քո շնորհիվ մենք կգովաբանենք քո անունը։
14 Նրանք մահացած են, չեն ապրելու, անզոր մեռելներ են, վեր չեն կենալու։ Այդ նպատակով էիր քո ուշադրությունը դարձրել նրանց, որպեսզի ոչնչացնեիր ու բնաջինջ անեիր նրանց մասին ամեն հիշատակու+։
15 Դու բազմամարդ դարձրիր ազգը։ Ո՜վ Աստված, դու բազմամարդ դարձրիր ազգը։ Դու փառավորեցիր քեզ։ Երկրի բոլոր սահմաններն ընդարձակեցիր։ 16 Ո՜վ Աստված, իրենց նեղության մեջ նրանք ուշադրություն դարձրին քեզ+։ Երբ խրատում էիր նրանց, ցածր ձայնով ջերմեռանդորեն աղոթում էին քեզ։
Մեջբերված է Եսայի 26-ից