Այս նշանը սատանիզմի սիմվոլ հանդիսացավ այն բանից հետո, երբ ԼաՎեյն այն նշանակեց որպես «Սատանայի եկեղեցու» սիմվոլ, այն ունեցավ մեծ մասսայականություն ի շնորհիվ լրագորղների։ Ներկայումս «Բաֆոմետի կնիքը» համարվում է սատանիզմի հիմնական սիմվոլը։

 

 

Բաֆոմետի նշանն իրենից ներկայացնում է վրան պատկերված այծի գլուխ և երեք ներքև ուղղված (շրջված հնգագիծ) գագաթներով հնգանկյուն աստղ։ Բաֆոմետի նշանը համարվում է Սատանայի եկեղեցու պաշտոնական սիմվոլը։ Բաֆոմետի նշան որպես սատանիզմի սիմվոլ սկսել է օգտագործվել Սատանայի եկեղեցու հիմնադրումից և Սատանայական աստվածաշնչի հրատարակումից հետո։

Սկզբում Բաֆոմետի սիմվոլի բնօրինակն օգտագործվեց զոհասեղանի սալիկում, որից օգտվում էին միայն տեղի Սատանայի եկեղեցու անդամները (1970 թվականի սկզբից սալիկից սկսեցին օգտվել արդեն բոլոր նրա անդամները)։ 1968 թվականին այս նշանը հայտնվեց «Սատանայական պատարագի» ձայնապնակի վրա, որը թողարկվել է կազմակերպության կողմից։ Ծրարի դիզայնը կազմել է Հյուգո Զորիլան (ԼաՎեյի կեղծանունը), իսկ ծանոթագրությունում Ֆրանկլին Քենեդին, ասում էին, որ «Սատանայական սիմվոլ Բաֆոմետը» փոխառվել է տեմպլերներից։

Բաֆոմետի սիմվոլը մեծ ճանաչում գտավ «Սատանայի աստվածաշնչի» հրատարակումից հետո (1969 թվականի դեկտեմբեր)։ Նշանը տեղ էր գտել գրքի շապիկին և սատանայական ծեսերին նվիրված բաժնի առաջին էջին։ Այս նշանն առաջին անգամ Բաֆոմետ է անվանվել հենց այս գրքում։ 

Ի վերջո այս նշանն օգտգագործվել է Սատանայի եկեղեցու անդամների անհատական մեդիալյոնների համար և օգտագործվել է դրա արտադրված բոլոր նյութերում։ «Սատանայական ծեսեր» գրքում նշանն համարվում է արդեն «Բաֆոմետի սիմվոլ» կամ «Բաֆոմետի կնիք», այլ ոչ թե «Բաֆոմետի նշան»։

 

 

1981 թվականին Սատանայի եկեղեցին հայտ ներկայացրեց, իսկ 1983 թվականին ստացավ իրավունք այս սիմվոլը որպես ապրանքանիշ օգտագործելու համար։ ԼաՎեյի պատվերով Hell’s Kitchen Productions, Inc ընկերությունը մշակեց ու մի քանի փոփոխություններ կատարեց սիմվոլի վրա՝ եբրայերեն տառերը շրջագծերի մեջտեղում այլևս ուրվագծված չէին, այլ լցված էին գույներով։ Այդ տարբերակն օգտագործվում է կազմակերպության կայքում։