Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերին սպասվելիք եղանակի տեսությունը։

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում  սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

24.03.2021թ.

Երևան քաղաքում՝
 

Մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մարտի  26-ի ցերեկը, 27-ին   ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ՝ 27-ին  բարձրադիր վայրերում  թաց ձյան տեսքով։
Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
 

Մարտի 25-ի ցերեկը,  26-27-ին  շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին   սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: