Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Անդրկովկասյան փոքրիկ քրիստոնեական թագավորությունները դեռևս Ահեղի (Իվան 4-րդ Ահեղ) և Գոդունովի (Բորիս Գոդունով) ժամանակներից աղոթում էին ռուսական օգնության համար՝ առաջարկելով ընդունել ռուսական հպատակություն։ Բայց միայն Ալեքսանդր 1-ին կայսրն իր գահակալման սկզբնական շրջանում երկար տատանումներից հետո վերջապես համաձայնեց իրագործել այդ ցանկությունը՝ նախապես համոզվելով, որ թուրքերի, պարսիկների և կովկասյան լեռնականների դեմ դարավոր պայքարի հետևանքով ամբողջությամբ հյուծված վրացական թագավորություներն այլևս ի զորու չեն ինքնուրույն գոյություն ունենալ։ Դրանք կա՛մ պետք է մահանային կա՛մ էլ միանային հավատակից Ռուսաստանին։
Այս քայլին դիմելիս Ռուսաստանը գիտեր, որ ծանր բեռ է վերցնում իր վրա, չնայած հնարավոր է, որ նա չէր էլ կանխատեսում, որ բեռն այդ այդ աստիճան ծանր կլինի՝ պատճառ դառնալով վաթսունամյա չընդհատվող պայքարի։ Ինչպես էլ, որ դա եղացած լինի, ո՛չ էությամբ և ո՛չ էլ ձևով այս պարագայում նվաճում չի եղել։ Դա օգնություն էր ուժասպառ եղածին և մահացողին։ Նախևառաջ գործողությունն այդ Ռուսաստանին երկու անգամ ներքաշեց Պարսկաստանի դեմ պատերազմի մեջ, ընդորում Ռուսաստանը չէր այդ պայքարի հրահրիչը։
Պայքարի ընթացքում Ռուսաստանին հաջողվեց տիրապետող մանր խաների և պարսկական վերնախավի կրկնակի լծից ազատագրել մի քանի քրիստոնյա ժողովուրդների։ Այս ամենի հետ միասին նվաճվեցին նաև մուսուլմանական խանությունները՝ Ղուբայի, Բաքվի, Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Թալիշի, որոնք հիմա նույն քանակությամբ համապատասխանաբար դարձել են գավառներ, սրանց հետ միասին նաև Էրիվանի մարզը։ Միգուցե ամենն այս անվանենք նվաճում, բայց նվաճվողվերը դրա արդյունքում միայն շահել են։
Ռուսական նվաճումներից այդքան էլ գոհ չեն կովկասյան լեռնականները։ Այստեղ շատ են մահերը, իհարկե եթե ոչ անկախ պետությունների, ապա անկախ ցեղախմբերի։
Լեհաստանի բաժանումից հետո հազիվ թե Ռուսաստանի մեկ այլ գործողություն առաջացրած լինի Եվրոպայի համընդհանուր զայրութն ու ափսոսանքը, որքան կովկասյան լեռնականների դեմ պատերազմն ու հատկապես վերջերս Կովկասի նվաճումը։
Ինչքան էլ մեր հրապարակախոսները փորձեն գործն այդ ներկայացնել որպես մարդկային քաղաքակրթության մեծագույն հաղթանակ, միևնույն է, ոչինչ չի օգնում։ Եվրոպան չի սիրում, երբ Ռուսաստանն է ստանձնում այդ գործը․․․
Նիկոլայ Դանիլևսկի, Ռուսաստան և Եվրոպա։
Թարգմանությունը՝ իմ։
Շարունակելի։