Ալեն Սիմոնյանն առաջարկել է տուգանքից բացի քրեական պատասխանատվություն մտցնել ԱԺ պատգամավորներին «ուսապարկ» անվանելու համար։
«Իհարկե, ես գիտեմ, որ «ուսապարկ» պիտակն իմ հանդեպ չեն օգտագործում, բայց սիրտս ցավում է, երբ «Իմ քայլը» խմբակցությունից իմ ընկերներին են այդպես անվանում։
Դա ուղղակի անթույլատրելի է։ Ինչպե՞ս կարելի է շնչող, քայլող, քվեարկության կոճակը ինքնուրույն սեղմել կարողացող տղամարդուն կամ կնոջը «ուսապարկ» անվանել»։
Օրինագծում առաջարկվում է ԱԺ պատգամավորներին «ուսապարկ» անվանողներին տուգանել պատգամավորի ամենամսյա պարգևավճարի 12 չափով և ազատազրկել 5-ից 7 տարով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ Կարեն Վրթանեսյանը։