Ոգևորված հեղափոխություն անելուց 3 տարի անց տեսնում ես, թե ինչպես է ՊԵԿ-ը նախորդ 27 տարիների պես բառիս բուն իմաստով հարձակում գործում ՓՄՁ-ի վրա՝ աջ ու ձախ տուգանքներ սփռելով և դրանով բյուջեի անցքերը փակելով։
 

 

Գարնանային սրացումնե՞ր են, թե նախկին-ներկա խաղացող իշխանությունը՝ վերջապես ընդունելով իր անտաղանդությունը, որոշեց, որ նախորդների ստեղծած համակարգը լավ էլ ընդունելի էր իրենց համար և տուգանելուց ավելի հեշտ ու աշխատող տարբերակ չկա բյուջե լցնելու։
Կարևորը պրեմիաներն ու շվայտ չինովնիկի հաճույքները չպակասեն։ Կարևորը ծախսերի օպտիմալացում չարվի, զահլա չկա։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սամսոն Գրիգորյանը։