Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։ Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից, նախկինում այնտեղ էին ծառայություն իրականացրել։ Թե ինչ հանգամքներում են զինվորներն անհետացել, այս պահին չհաջողվեց պարզել։ Երեկվանից իրականացվող որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։ Այս մասին հաղորդել է Mediaoprt-ը։