Երեկ ինձ հետ մի դեպք է պատահել, մինչև հիմա շոկի մեջ եմ ու ով լսում է դրա մասին, նույնպես շոկի մեջ է ընկնում։ Չորս տարեկան երեխայիս տանում ենք «Նորք-Մարաշ»սրտաբանական հիվանդանոց սրտի ЭХО-ի։ Այդ բժիշկ կոչվածը՝ (մանկական բժիշկ) Կարեն Կուրդով անուն-ազգանունով, իմ երեխուն նենց ա ծեծել, որ մինչև հիմա տեղը մնացել է երեսի վրա։
Ու դա արեց երեխայիս վրա գոռալուց ու քաշքշելուց հետո, միայն նրա համար, որ իմ 4 տարեկան երեխան վախեցավ ու չէր ուզում պառկեր։ Ինձ էլ գոռալով ու հպարտ ձայնով ասեց, որ գնամ բոլորին ասեմ, որ իրեն չլսող երեխաների հետ ինքը սենցա վարվում:
Եթե կան մարդիկ ովքեր առնչվել են իրա հետ, խնդրում եմ գրեք ինձ, չթողնենք, որ մյուս երեխաների հետ նույն կերպ վարվի !!!
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մանե Ռաֆայելյանը։