Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը
Երեկվանից հայ մարդը ցնցված է կեսդյույմանոց մի նիկոլականի՝ վերջապես Ալիեւի դեմքին խաղաղություն տեսնելու բախտից։
 
Ես ո՛չ ցնցված եմ, ո՛չ էլ զարմացած։ Սա նիկոլականությունն է՝ իր ողջ այլասերվածությամբ։
Ընդամենը մի դիտարկում. այն հայը, ով կգնա կեսդյույմանոցի Սարյան փողոցի վրա գտնվող գինետունը, պիտի իմանա, որ ֆինանսավորելու է Ադրբեջանի բանակը։
 
Այն բանակը, որը խոշտանգում, ողջ-ողջ մորթում ու այրում է հայ զինվորին եւ քաղաքացիական անձանց։
Որոշումը ձերն է։
Հ.Գ. Այս հրապարակումիցս հետո ինձ զանգահարեց Արթուր Մելիքյան անձը, ով պնդում է եւ պատրաստ է ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որ ինքը մոտավորապես երկու տարի առաջ Սարյան փողոցի վրա գտնվող սույն օբյեկտը գնել է կես դյույմանոց այդ 0-ից եւ այն այլեւ չի պատկանում կես դյույմանոցին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նաիրա Զոհրաբյանը։