44-օրյա պատերազմը ևս մեկ ընտանիք քանդեց։ Բադալյանների ընտանիքը բնակվում էր Քարվաճառում և մինչ պատերազմը ապրում էին երջանիկ։ Երբ պատերազմը սկսեց հայրը և մեծ որդին իսկույն մեկնեցին ռազմաճակատ։
Հիմա ընտանիքի ամբողջ հոգսը Հրաչի վրա է, ով ընդամեը 16 տարեկան է։ Հոր՝ Խաչիկ Բադալյանի դին անցած ամիս են հողին հանձնել։ 19-ամյա եղբայրն անհայտ կորած է։
Հրաչը երկու տարվա կրթությունից հետո ուսումը ռազմական կրթահամալիրում կիսատ է թողել ու վերադարձել հարազատ գյուղ՝ մոր, 7 տարեկան քրոջ ու 10 տարեկան եղբոր մոտ։