Քիչ առաջ ՝ ժամը 15։25-ի սահմաններում Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։ Մահացել է 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը։ Նա ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ։

 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

 Նրանք են՝ սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ տղան՝  28-ամյա Արմեն Տոնոյանը, իսկ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։