Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Այս նկարում մեր ջոկատը հոկտեմբերի վերջին Շուշիում 24 րոպեում հասցրեց 400-ից ավելի ծանր պարկեր դատարկել։ Շտապում էինք, որպեսզի թշնամու թիրախ չդառնանք ոչ մենք, ոչ ապրանքը։
Այդպիսի լարվածության մեջ Արշակի կենսուրախությունն ու խնդիրների լուծման յուրատեսակ մոտեցումը մեզ ավելի մեծ ուժ էր տալիս։
Արշակը վերջին պահին միացավ մեր ջոկատին, երբ արդեն պատրաստվում էինք մեկնել Արցախ։ Զանգեց գործընկերս և ասաց, որ մի տղա կա, շատ է ուզում կամավորագրվել։ Այդպես էլ վերջին պահին Արշակի տվյալները ուղարկեցինք Արցախ, ստացանք թույլտվություն, ու Արշակը դարձավ մեր ջոկատի անբաժան մաս։
Արշակը ամեն ինչ անում էր, նույնիսկ գիտեր զինվորական համազգեստը նորոգելու հնարքները։ Իմ հագուստի վրա հետաքրքիր ձևով ամրացրեց հեռախոսը, որ կարողանամ առաջադրանքներ կատարելիս նաև նկարահանումներ անել։
Լուծումներ էր գտնում այնպիսի իրավիճակում, երբ բոլոր ելքերը փակ էին։ Նույնիսկ երբ ավելի քան 3 ժամ հրետակոծության տակ էինք, Արշակը հումորային պատմություններ էր պատմում՝ միաժամանակ առաջարկելով այդ վայրից դուրս գալու տարբերակներ։
Արշակը պատերազմի ամենաթեժ օրերին մեր ջոկատի ոգին էր։ Պատերազմից հետո էլ շարունակում է նույն ոգին պահել, առիթը բաց չի թողնում՝ Արցախ մեկնելու։ Ասում է՝ կիսատ ենք թողել, պիտի ավարտենք։
Այսօր մեր Արշակի ծննդյան օրն է։ Երեկոյան ջոկատով հավաքվելու ենք ու բազմաթիվ կենացներ խմենք մեր ընկերոջ համար։ Շնունդդ շնորհավոր, մեր հերոս գյուտարար․․