Տիգրան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։
Ես դեմ եմ Նիկոլին, նիկոլականությանը, նիկոլականներին, Պողոսներին և այն ամենին ինչ կապված է սրանց հետ: Ես մինչև վերջ պայքարելու եմ սրանց դեմ:
Սա պայքար է և կոնկրետ անձերի, և երևույթի դեմ: Երևույթ, որը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել ՀՀ-ում: Սա պայքար է պետականության, մշակույթի, ավանդույթի և հավատքի համար:
Սա պայքար է ոչ թե լոկ ցանկության համար, այլ՝ համոզմունքի:
Դժվար է, դժվար է նաև լինելու, բայց էլ ավելի հզոր և ամուր Հայրենիք ունենալը մեր ձեռքերում է: Մենք ենք իրական «դուխովը», ռազմահայրենասեր շիզոֆրենիկը և «սև»-ը:
Կեցցե՛ այն Հայաստանը, որը գալու է Փաշինյան Նիկոլից հետո: