Աննա Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։
Բարի երեկո հարգելի ֆեյսբուքյան ընկերներ
Մի խնդրանք ունեմ
Ես անգլերեն լեզվի մասնագետ եմ,ունեմ աշխատանքի կարիք
Արդեն 3 տարի է դիմում եմ մեր Լոռվա մարզպետարան և Սպիտակի քաղաքապետարան աշխատանքի համար,մատնանշում եմ աշխատանքը,տեղավորում են մեկ ուրիշին,իսկ ես վարձակալական միայնակ մեծացնում եմ, 2 բալիկ։Այս տարի աղջիկս դպրոց է հաճախելու առաջին դասարան,իսկ ես չեմ կարող գնալ քաղաքից գյուղ դասավանդելու,քանի որ միակ խնամակալը իմ երեխաների ես եմ։Ես չեմ կարող նրան ուղեկցել դպրոց և տուն բերել։
Իսկ այսօր ինձ առերես ասացին,որ ինձ երբեք աշխատանք չեն տան,քանի որ ես հեղափոխության մասնակից եմ եղել
Միթե սխալ քայլ եմ արել?/!Թող Աստված օգնի իմ նման սխալ քայլ անողներին,որովհետև ես պայքարել եմ,որ իմ երեխաներն էլ չարժանանան նման կեղտոտ վերաբերմունքի
Պայքարել եմ,պայքարում եմ,և պետք է պայքարեմ հանուն արդարության և մաքրության
Խնդրում եմ օգնեք ինձ գտնել համապատասխան աշխատանք