Տիգրան Վարդանյանի գրառումը։
Բավական է հայտարարեք, թե Սերժ Սարգսյանն է Նիկոլի թիկունքում: Հասկացանք, որ տգետ եք, բայց պետք չէ դա բացահայտ ի ցույց դնել: Ձեր չստացված երազանքները պահեք, որպեսզի մի օր մեկ այլ մարդու քծնեք:
Բավական է ասեք, թե Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնեց Նիկոլին: Նախ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը անցել է Կարեն Կարապետյանին: Եվ հետո` բա դեկտեմբերի 9-ի ընտրություններին կա՞րող է ես եմ ձայն տվել Նիկոլենց: 800.000 և ավել քվե ստացան ու դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանն է հանձնե՞լ:
Ու ամենածիծաղելին նա է, որ մեծամասամբ սա ասում են մարդիկ, ովքեր փողոցում էին: Ի դեպ, եթե ուժ կիրառվեր, շատ հնարավոր է, որ հենց դուք չկարդայիք այս գրառումը կամ ձեր մտերիմը, բարեկամը, հարազատը:
Տգիտության մրցու՞յթ է հայտարարված: