Վահան Թումասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․
Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։
Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածացնեիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։
Երկու գամփռները անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։
Գամփռները թեև սատկացրել են օձին, բայց ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասնել։ Սակայն կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից։