Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա շատ գեղեցիկ տեսք ունի։ Սև թափանցիկ զգեստով նա շրջում է Երևանի փողոցներում։

Նազենի Հովհաննիսյանը այս լուսանկարի տակ նաև գրառում է կատարել։

 

 

Երևանի հոտն եմ սիրել միշտ, մի տեսակ իրեն բնորոշ ու տարբեր, շատ ճանաչելի և հարազատ:
Երևանի` մարդկանցով լի աժիոտաժն եմ սիրել ու էդ նույն մարդկանց համարձակ անկեղծությունը, անթաքույց ջերմությունն ու երեսիդ ճպպոցով կիսատ մնացած հարցերը շպրտելը...
Երևանի հոտը փոխվել է, փոխվել են մարդիկ ու մանավանդ` ջերմությունը, անկեղծությունը փախել է, իսկ սխալը մատնացույց անող ընկերը բռունցքի մեջ իր բարկությունը խեղդած` ապրում է, որ «չխանգարի», որ պատմության մեջ չընկնի ու, որ ինչ-որ մի շքամուտքում գլխին չսարքեն:

 

Երևանը` ծիծաղով ու փոշախառը քամիներով իսկական էր. շնչող օրգանիզմ: Հիմա դարձել է հազիվ հևացող ու կովիդի կամ այլ վախերից «չշփվող», մի տեսակ չապրող քաղաք: Երևանը եղել է միշտ տարիքով, բայց և երիտասարդ, իմ տեսած ամենաերիտասարդ քաղաքներից, հիմա կքել է բեռի, ծանրության և տրտմության տակ: Ծերացել է ասես: Կամ ես եմ ծերացել և չեմ զգում էն շատրվանների խոնավի օդը, անձրևից հետո կանաչը, արևի վառած ասֆալտն ու մարդկանց ջերմությունը` մեկը մյուսին ու քաղաքին:
Հոտը փոխվել է Երևանի: Մենակության հոտ է:
Հ.Գ. Քայլում էի ու պատահական, անծանոթ մարդկանց ժպտում, ուզում էի ասել « մենք նույնն ենք եղբայր, մի մեկուսացիր քո մեջ, դու մենակ չես, ինձ էլ մենակ մի թող, ախր մենք նույնն ենք, մեր քաղաքում... գոնե մենք պիտի մնանք նույնը»...(NH) Երևանը, իմ հավերժ մուսան...