Ֆեյսբուքյան օգտատեր Արսեմ Արամյանը իր էջում հետևյալ գրառումն է կատարել ՝ Նիկոլ Փաշինյանի մասին։
Պարոն Փաշինյան անձամբ ես փողոց եմ փակել, հեղափոխություն եմ արել և մինչ այսօր կռիվ եմ տվել ցանկացածի հետ և պնդել, որ իմ և մեր վարչապետը լավագույնն է։ Սակայն այսօր ինձ տուգանեցին անտեղի։
Այդ 10 հազար դրամով երեխայիս համար հաց եմ գնում, որ ուտի և սոված չմնա, ուղղակի ցամաք հաց։
Տուգանեցին առանց պատճառ, դիմակս պոկվել էր և դեղատան ճանապարհին տուգանեցին, սա արդար չէ, սա արդեն չգիտես ինչ անվանես։
Ինչի պիտի քո Արփին սև իկրա ուտի, իսկ ինձ 10 հազար տուգանես, իմ երեխեն ցամաք հաց էլ չուտի