Հայկուհի Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։

Ախր ինչու՞ մենք չենք կարող ունենալ նորմալ արտադրանք, չեմ ասում լավ, կատարյալ, որակյալ, եվրոպական շուկաներ գրավող ու մրցունակ արտադրանք, բնավ, ասում եմ նորմալ:
 
 
Չկա, չունենք ու չենք էլ ունենա:
 
Տեղյակ ու ուշադիր եղեք, ընկերներ ջան:
 
 
Զգուշացեք այս պաղպաղակը երեխաներին տալուց:
Թամարա 1կգ պաղպաղակ: 
Զովանալու ցանկությունը իսպառ վերացավ, վստահության կորստի ու գարշանքի մասին էլ լռեմ:
Հուսամ գոնե պատկան մարմինները կզբաղվեն այս հարցով: Խնդրում եմ տարածել ու նաև նշել, թե էլ ինչ մարմին կա, որ զբաղվում է նման հարցերով: