Մարինկա Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գառումն է կատարել, որտեղ բողոքում է Շենգավիթ բժշկական կենտրոնի աչքի բաժանմունքից։
Հրավիրում ենք Առողջապահության նախարարության, Առողջապահության նախարար ՝ Արսեն Թորոսյանի ուշադրությունը։ Շենգավիթ բժշկական կենտրոնի Աչքի բաժանմունքնում բաժնի վարիչի գլխավորությամբ կեղծում են ախտորոշման տվյալները և խաբեությամբ զբաղվում։
Կից ներկայացնում եմ փասթաթղթեր, որտեղ իմ ասածները կհաստատվի։
Զինակոչիկին, ում մինչ Շենգավիթ բժշկական կենտրոն ուղարկելը, բուժզննում է անցել 2019 թվականին ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդնաոցի ՝ աչքի բաժանմունքում ՝ քննիչի գլխավորությամբ և այնտեղ պարզել են, որ երեխան ոչ պիտանի է զինվորական ծառայությանը 86բ հոդվածով։
Այնուհետև 2020 թվականին ծնողների նախաձեռնությամբ հետազոտվում է Մալայանի անվան աչքի բաժանմունքում, որտեղ պարզվում է, որ երեխայի մեկ աչքի տեսողությունը 20 տոկոս է, մյուսը 40 տոկոս։
Զինակոչիկը, ում Զինկոմիսարիատը ուղարկել է Շենգավիթ բժշկական կենտրոն ՝ աչքի բաժանմունք ևս մեկ անգամ բուժզննամ, անցել է հետազոտություն 10․08․2020 թվականին։ Եվ մեզ են տրամադրել հետազոտության արդյունքները։ Պարզվում է, որ այնտեղ նրա տեսողությունը գնահատել են ընդամեը +6 է։ Բաժնի վարիչ ՝ Էդգար Աղաբեկյանը հաստատեց այդ կեղծիքը։
Երեխայի ծնողները խնդրեցին, պնդեցին ևս մեկ անգամ ստուգեն, սակայն Աչքի բաժանմունքի բաժնի վարիչի հաստիքը զբաղեցնող անձը մերժեց և պնդեց, որ իրենք ոչ մի սխալ չեն կատարել։ Առողջապահության նախարարին խնդրում ենք ընթացք տալ այս ամենին ․․․
Գործը ուղարկվելու է դատարան և մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։
Ավելացնեմ նաև, որ այնտեղ են այցելում բազմաթիվ մարդիկ, սակայն այս օրինակը փաստում է, որը չի բացառում նաև այլ մարդկանց հանդեպ խաբեությունները։