ՀՀ առաջին տիկին ՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։

Օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ:
 
Ես դիմակ եմ դնում, որովհետև ինձ համար կարևոր է իմ, իմ ընտանիքի, իմ հարազատների, մեր ամբողջ հանրության առողջությունը։
 
 
Ես դիմակ եմ կրում, որովհետև երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել, որքան համավարակի օրերին։
 
Դու կարող ես կրել դիմակ և այդ քայլով փրկել կյանքեր։
 
 
Չնայած մեր երկրում Կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է, բայց զգոնությունը թուլացնել չի կարելի: