Իմ Դավիթն արդեն Զինվոր է։ Աստված պահապան մեր զինվորներին ու մեր չքնաղ երկրին։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԶԻՆՎՈՐ ՋԱՆ
Արա Գևորգյան
9/06/2020թ.
Ես քնած եմ, դու արթուն ես զինվոր ջան։
Ես մեր տանն եմ, դու դրսում ես զինվոր ջան։
Աղոթում եմ ես քեզ համար, լինես առողջ, անվարար,
Թող Աստված տա լինենք խաղաղ, էլ չլինի սուգ, խավար:
Հսկում ես դու մեր անդորը, որ խանգարող չլինի,
Չար քամիներ հեռու մնան ու կոտրած ճյուղ չլինի։
Դու ես ստիպում հզոր ուժով, որ թշնամին պապանձվի, Պարտադրում ես նենգ սողունին, տեղը նստի, խաղաղվի։
Թե որոշեց սահման խախտել ստոր ու նենգ թշնամին, մենք հավատա ազգով կելնենք ու կկանգնենք
քո կողքին։
Շնորհակալ եմ իմ զինվոր ջան, որ հսկում ես հայրենիք,
Աստված օրհնի ճանապարհդ, վերադառնաս ընտանիք։
Արա Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։