Հայկ Բաբալյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և գրառում է հրապարակել։
Հարգելի ընկերներ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։
Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։
Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։
Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։
Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք...
Հ.Գ. ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես։