Տիգրան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
«Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել» արտահայտության հետքերով:
Պետականամետ մարդուն մերժելով, դուք ընդունեցիք ցինիկ պոպուլիստին: Սարգսյան Սերժը հրաժարական տվեց և հեռացավ, բայց միևնույն ժամանակ պետության համբավի մասին մտածելով, գնաց առանց պետությունը ցնցելու, գնաց առանց արյունի, ականջալուր լինելով հազարավոր քաղաքացիների կոչերին, որովհետև դիմացը «Ապրիլի 24»-ն էր, որովհետև նա պետականամետ գործիչ էր:
Դուք նրան դարձրել էիք ամենի մեղավորը, բայց իմ խորին համոզմամբ դա այդպես չէր: Մի՞գուցե նա մեղավոր է, որովհետև վստահել է շատերին, մի՞գուցե նրա համար, որ շատերին ինչպես հարկն է չի պատժել: Միգուցե, բայց.
Երբ հիմա չկա այն մարդը, ով մեղավոր էր ըստ ձեզ, միգուցե սկսե՞ք իրական մեղավորին փնտրել:
Տրամաբանություն և առողջություն Ձեզ:
Դուք «հեղափոխություն» էիք անում, որ փորձեք էլ ավելի լավ պետություն կառուցեք, բայց ստացվեց այնպես, որ Նիկոլը և իր շրջապատը սկսեցին լավ ապրել՝ պարգևատրումներից սկսված, մինչև՝ պետական բյուջեի մսխում: Դուք «հեղափոխություն» էիք անում, որովհետև մտածում էիք Սերժի հեռանալով ձեր սառնարանը լցվելու է, իսկ ձեռքը գրպանը տանելուց դոլլարներ են դուրս գալու, բայց ստացվեց ճիշտ հակառակը և այսպես շարունակ:
Մինչև չգտնեք ձեր մեջի պորտաբույծ Պողոսին ու չսպանեք իրեն, խնդիրները շատանալու են, մինչև չգտնեք ձեր մեջ հանգրվանած մեղավոր Պողոսին և չվռնդեք իրեն, ապա մնալու եք նույն կարգավիճակում, մինչև չդաստիարակեք ձեր մեջի Պողոսին, որ ունենա պետականամետ մտածելակերպ, դուք տեսնելու եք օր օրի կործանվող երկիր և մինչև դուք չհասկանաք, որ սխալվել եք և չօգնեք մեզ հեռացնել Նիկոլին, դուք մնալու եք նստած նույն կոտրած տաշտակի առջև: