Հասմիկ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Երեկվանից փորձում եմ զսպել հուզմունքս ու զայրույթս, բայց թշնամու կողմից Տավուշում առավոտյան վերսկսված հրետակոծությունից հետո, երբ կրկին տեսա խեղկատակ Փաշինյանի էջում հերթական PR-վելու տեսանյութը, այլևս չեմ կարող լռել։
Դու անհայրենիք տականք ես, Նիկոլ։ Դու ոչ միայն չգիտես, թե ինչ է նշանակում հայրենիքի հանդեպ ստանձնած պատասխանատվությունը, այլև մտածում ես միայն սեփական կաշվի մասին՝ «մոլորեցնող PR + դիզած հարստություն՝ երկրից փախնելու համար»։ Ահա սա է քո բանաձը։ Բայց բկիդ է կանգնելու։ Չես մարսելու։
Տավուշում երեկվանից մարտեր են ընթանում, մեր զինված ուժերը՝ շարքայինից մինչև բարձր սպայական կազմ ամեն ինչ անում են հայրենիքը պաշտպանելու ու ամուր պահելու համար, իսկ դու ի՞նչ ես անում։
Գցած ես ֆեյսբուքներում։ Դու հիմա քիթդ սրբելու ժամանակ չպետք է ունենայիր՝ զբաղված լինելով միջազգային կառույցներին ու աշխարհաքաղաքական կշիռ ունեցող պետություններին ինտենսիվ կապի մեջ պահելու ու երկիրը պաշտպանելու բազմաթիվ կարևոր գործառույթներով։ Բայց չէ, ոնց կլինի։ Քոնը ֆեյսբուքն է։ Դու մինչև չմտնես մի հիմար գրառում չանես, չես հանգստանա։ Ժողովրդի ասած՝ գիժ անտեր։
Ու հիշիր, տականք, ոչ մեկին պետք չէ քո փռած ասֆալտը, երբ թծնամուն թիկունքից կոչում ես կիրթ ու թույլ տալիս հարձակվել սահմաններիդ վրա։ Ոչխար։