Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Ուղղակի ապշել էի, երբ տեսա, որ Լենա տատիկը իր 53.000֏ թոշակից ամեն ամիս 2000֏ կամավոր փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Անցած տարի ամսական 1000֏ է փոխանցել, այս տարվանից թոշակը 3000֏ով ավելացրել են, ինքն էլ որոշել է 2000֏ փոխանցել։
Ինքը միայն այդ թոշակով է ապրում, երեխաներ չունի, օգնողներ ևս, բայց չի դժգոհում, փող չի ուզում, ընդամենը խնդրում է, որ թույլ տան ջուր քաշի ԻՐ ԻՍԿ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ, արդեն 20 տարուց ավելի է՝ ջուր չունի։ Ջուր, հասկանո՞ւմ եք՝ ՋՈՒՐ։
Եթե այսպիսի մարդու ու քաղաքացու ջրի հարցը չլուծեն, ես չգիտեմ՝ էլ ինչ սպասեմ այսօրվա իշխանություններից