Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

 

 

Նիկոլ Փաշինյան -ին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել, թե իբր Կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն կաթիլային, այլև օդային ուղով: 

Այս սխալ լուրը վկայակոչելով, երեկվա կառավարության նիստում Վարչապետը նշեց դիմակների անհրաժեշտությունն ամենուր: 

Իրականում ԱՀԿ-ն ասում է, որ միայն հատուկ բժշկական պրոցեդուրաների ժամանակ է լինում օդային փոխանցում, ինչպիսիք են օրինակ կրծքավանդակի վիրահատությունները կամ ռեանիմացիայում հիվանդի էքստուբացիան: 

Բուժական կրթություն չունեցող առողջապահության փոխնախարարներին տեղեկացնեմ, որ կրծքային վիրաբուժությունը չեն իրականացնում բաց տարածություններում, անգամ մոլերում և սրճարաններում չեն իրականացնում: Դրանց համար կան հատուկ հաստատություններ, կոչվում են հիվանդանոցներ: Այ էնտեղ է դիմակը պարտադիր: Սրանք էլ հղումները: