Ռեգինա Պրազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Ինձ հազար անգամ կներեք իհարկե։ Ես իրոք իրավունք ու ցանկություն չունեմ ուրիշի անձնականը փորփրելու, բայց երբ ամեն բան հայտնվում է աչքիդ առաջ ինքն իրեն՝ ապա անզոր ես չփորփրել։
 
 
Տիկին Զոհրաբյանը ձայնագրության մեջ, երբ ասում է ես ունեմ հրաշալի երեխաՆԵՐ, ապա հարց է առաջանում ինչու՞ ՆԵՐ, եթե բոլորը տեղյակ են միայն աղջկա մասին։ Թաքցնել, կամ չթաքցնել դա իրենց խնդիրն է ու ինձ չի էլ հետաքրքրում ի սեր Աստծո։ 

Արդեն 2-րդ մեկնաբանությանն եմ հանդիպում ՄԱՄ ՋԱՆ-ով, սակայն հետո երիտասարդը ուղղում է և հեռացնում ՄԱՄ բառը։ Ես այս տղային հիշում եմ որպես լավ մեկնաբանություններ գրող և հեղափոխության կողմնակից, որը և մասնակցել է երևի հեղափոխությանը։

 

 

Սակայն տեղադրածս սքրիններից կհասկանաք, որ իրականում դա ներկայացում է եղել հավանաբար վստահություն ձեռք բերելու և ինչու ոչ նաև ՔՊ անդամագրվելու համար։ 

Ապարդյուն ջանքերից հետո ամեն բան փոխվեց, բայց ոչ բոլորը դա հասկացան։ Հիմա այս երկար բարակ գրելուս իմաստը գիտե՞ք որն է..... Այն, որ եթե նա տիկին Զոհրաբյանի տղան է, ապա այդ լկտի դիմելաոճը երկրի վարչապետին և նախագահին մի թե՞ տիկին Զոհրաբյանը չի նկատել։ ԵՒ որքանով որ ես հասկացա այդ երիտասարդը բավական երկար ժամանակ, եթե ոչ ողջ կյանքը բնակվել է Գերմանիայում և այդքանը իմանալով հանդերձ ինչու՞ է տիկինը սփյուռքահայությանը վիրավորում։ Հասկանում եմ, որ երիտասարդը, եթե իր տղան է ապա Հայաստանից ուղարկվածով է ապրել, այլ ոչ թե ԼԱՓով, բայց մի թե՞ հնարավոր չէր այդ հանգամանքը հաշվի առնել և կոռեկտ գտնվել!!!