Հայարփի Իսպիրյանը բաց նամակ է ուղարկել Նաիրա Զոհրաբյանին։
 
 
Բաց նամակ Նաիրա Զոհրաբյանին
Սփյուռքահայը ,որ դառել է սփյուռքահայ ՝ ձեր փչացած կառավարման համակարգը,երկրում տիրող սանձարձակությունները,անարդարությունները,ձեզ՝ իր քրտինքով ստեղծածին, փայատեր չսարքելը, չհանդուրժելու և դրա համար հալածվելու պատճառով,այսօր նույն փչացած , փտած մտածելակերպով մի տիկին հանդգնում է ասել, որ մի կտոր լափի համար բոմժ դառածներ են։

Այս նույն տիկինը մարդու իրավունքները պաշտպանող է իրեն հորջորջել ,այն էլ եվրոպական հարթակներում և դա էլ իրեն չի կանգնեցնում,որ իր ատելությունը ի ցույց չդնի իր՝ թեկուզ և օտարության մեջ վատ կարգավիճակում գտնվող հայրենակցի նկատմամբ։Ոչ ոք իր երկրում մարդավայել ապրելը չէր թողնի ու հեռանար։Իսկ հեռացողները մեկը չէ,երկուսը չէ ,այլ մի ողջ ազգ է,ձեր կառավարման տարիներում երկրում ապրողների կեսը, եթե ոչ ավելին չլքեցին՝ այլ փախան իրենց բնօրրանից ,պարզապես իրենց մարդ զգալու համար ,այլ ոչ թե հաց ստեղծելու համար։Գրեթե բոլոր մտավորականները,ականավոր գործիչները լքեցին երկիրը,բոլոր գործարարները , ովքեր թալանվեցին կամ կիսեցին իրենց ունեցածը ձեզ հետ՝ զզված փախան երկրից։Այսինքն մի ողջ ազգ ձեզ համար լափ փնտրողներ են ձեր հիվանդ երևակայութկամբ ,երբ անկեղծ եք,իսկ երբ խաղում եք ՝նրանք դառնում են սիրելի հայրենակիցներ,քանի որ մուրացկանի հոգեվիճակով ապրողներդ սփյուռքում գտնվող հենց այդ նույն բոմժերից տարիներ շարունկ ձեր կոալիցիոն կառավարության անդամներով և ձեր տհաս նախագահով գումարներ էիք մուրում և խաբեությամբ համահայկական կամ այլ անվանում ունեցող հիմնադրամներով փողեր էիք հավաքագրում ու լցնում ձեր գրպանները,դղյակներ էիք կառուցում , բիզնեսներ էիք դնում երկրում և երկրի սահմաններից դուրս։

Այսօր ձեր հաշվին ունեք կլորիկ գումարներ և դրսում ապրողներին համարձակվում եք ,արդեն բարձրաձայն ասել բոմժեր։Դուք դրանով ևս մեկ անգամ հաստատեցիք այն՝ ինչ Նիկոլն ասում է արդեն շուրջ երկու տարի,որ կապ չունի ինչքան գումար ունեք կամ չունեք,աղքատությունը ձեր ուղեղներում է և կոնկրետ այս դեպքում ձեր էության մեջ ,տիկի՛ն ։Հաստատեցիք ,որ ժողովուրդը ճիշտ է՝ դուք սխալ։Հաատատեցիք ևս մեկ անգամ,որ սխալմամբ եք հայտնվել խորհրդարանում և ժամանակն է,որ ժողովուրդը շտկի այդ սխալը։ Այդ ժամանակ կունենաք ավելի շատ ժամանակ և գուցե , եթե իհարկե հաջողեք , կարողանաք պաշտպանել կենդանիներին ձեր իսկ կենդանասպան առաջնորդից ։Գնացեք և զբաղվեք այդ գործով,գոնե մի բանով օգտակար կլինեք։