Մանվել Ստեփանյանը նամակ է գրել Նաիրա Զոհրաբյանին։
 
 
Բաց նամակ ԲՀԿ պատգամավոր տիկինNaira Zohrabyan ին:
 
Հարգելի տիկին Զոհրաբյան,ես ծնվել եմ 1985 թ.-ին ՀՀ-ում,սովորել և ավարտել եմ միջնակարգ դպրոցը,զորակոչվել բանակ։
 
 
Ծառայությունս ավարտելուց հետո խորհրդակցելով ընտանիքիս անդամների հետ,որոշում եմ կայացրել տեղափոխվել արտերկիր և արդեն 15 տարի է ապրում եմ արտերկրում։Ամուսնացել եմ հայուհու հետ,ունեմ երեխաներ։Աղջիկս խոսում,գրում և կարդում է հայերեն,և ես իրենց ապագան տեսնում եմ միայն Հայաստանում։Այո,ես եկել եմ կամավոր «մի կտոր լափի համար»,բայց չեմ ոտնահարել ոչ մի քաղաքացու իրավունք,և դա եղել է իմ որոշումը,որի իրավունքն ունի յուրաքանչյուր ազատ մարդ։
Իսկ ի՞նչ է արել Ձեր խմբակցությունը Ձեր հետ միասին
 
«Մի կտոր լափի համար» 2008 թվականին կոալիցիա կազմեցիք Հայաստանը թալանող կուսակցության հետ,և մարտի մեկի դեպքերի պատասխանատվությունը պետք է կրեք նաև դուք
«Մի կտոր լափի համար» ծլկեցիք ԱԺ-ից,որ գազային խայտառակ պայմանագիրը կյանքի կոչվի
«Մի կտոր լափի համար» «փակեցիք Ձեր քաղաքականության էջը» և պարզվեց,որ հերթական շոուն եք սարքել՝խաբելով ՀՀ քաղաքացուն,որ այնքան մեծ հույսեր էր կապում ձեզ հետ։
Հարգելի տիկին Զոհրաբյան,«մի կտոր լափի համար» այնքան մեծ վնաս եք պատճառել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացուն,իսկ ես ու շատ իմ նմաններ ընդամենը ժամանակավոր լքել ենք Հայաստանը,որ վերադառնանք միայն ձեզանից հետո։