Ռեգինա Պրազյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Նաիրա Զոհրաբյանի ձայնագրության ամբողջական տարբերակը։
Տեղադրում եմ տիկին Նաիրա Զոհրաբյանի ձայնագրության ամբողջական տարբերակը և ասեմ որ ատում եմ, երբ առանց փաստեր ներկայացնելու ուրիշի անվան հետ են խաղում!
Տիկին Նաիրա Զոհրաբյանը սփյուռքահայերին վիրավորող ձայնագրությունից հետո արդարացավ ասելով, որ տիկինը հայհոյել է իրեն։
Ես ձեզ բոլորիդ հավաստիացնում եմ, որ նման բան չի եղել։ Եթե տիկին Զոհրաբյանը փաստեր չներկայացնի, որ հայհոյել է տիկինը իրեն, ապա ես ողջ նամակագրությունը կտեղադրեմ։ Կամ էլ թող ներողություն խնդրի տիկնոջից, որին որ հետո նեղացրել են լկտիաբար!
Այո տառասխալներ եղել են նամակի մեջ, բայց դա մարդուն ՏԳԵՏՍ և ՏԳԵՏ անվանելու իրավունք չի տալիս ԱԺ պատգամավորին, այն դեպքում, երբ ինքը ծառայում է մի մարդու ով Մեսրոպյան տառերի թշնամին է և ոչ մի նախադասություն չի կարող կազմել առանց մեջքի ետևից հուշող բուլդոզերների!
Մի հատ վերհիշեք ով եք դուք եղել ու ով եք դարձել։ Մի հատ ձեր ամսական 15.000 դոլարները դրեք մի կողմի վրա ու տեսեք ինչ եք դուք ձեզանից ներկայացնում ու նոր վիրավորեք ձեզանից ավելի խելացի, պարկեշտ ու դաստիարակված մարդկանց։ Էն օծանելիքի պատմությունն էլ էնքան եք ասելու, որ վերջը էդ պատմությունն էլ հանրայնացնեմ ու վերջում ամաչեք դուք՝ ուրիշի անվան հետ խաղացողներդ ու կեղծիքի տակ թաքնվողներդ!
Նշեմ, որ նամակագրությունը 2 տարվա վաղեմություն ունի և անիմաստ եմ համարում, որ վարչապետի անունը նույնիսկ այս թեմայով եք շոշափում!!!