Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել ՝ օրիգինալ դիմակով։

 

 

Նա նաև յուրահատուկ դիմակ կրելուց բացի, նաև շատ հետաքրքիր գրառում է կատարել։

ետաքրքիր է, երբ փակված է քիթը, մարդու բնավորությունն ասես թաքնված լինի...
Փողոցով քայլող մարդկանց էի նայում, ու հասկացա, որ նմանվել են իրար` քիթը փակ լինելու պատճառով, մազերն ու աչքերը կամ դիմահարդարումը, ոչինչ այնքան չեն փոխում մարդուն` որքան քիթը... Նկատե՞լ եք:
Բայց... ի՜նչ խոսուն են աչքերը, հայերի աչքերը` իրենց ապրած ցավոտ էջերը կամ ծիծաղները աչքերում դաջած, յուրօրինակ, չկրկնվող, երբեմն խեղճացած ու տխուր, երբեմն անկոտրում ու կայծկլտացող, աչքերի կնճիռների մեջ` ծիծաղ կամ լաց, բիբերում` աշխարհներ:
... Այս գեղեցիկ և,ի դեպ, շատ հարմար դիմակը` Արևիկ Սիմոնյանի հեղինակայինն է)) @kivera.brand Իհարկե բժշկական դիմակներն ավելի հարմար են ու ճիշտ, որովհետև մեկ անգամ օգտագործում ու դեն ես նետում, բայց փոխարենը այս դիմակը աղբ չի առաջացնում, ես այն մշակում եմ սպիրտով կամ լվանում եմ, ժամանակ է պետք իհարկե, որ չորանա, ու դա երբեմն տեխնիկական անհարմարություն է ստեղծում, բայց դե ոչինչ...

 

վերջերս անտառում տեսած անթիվ-անհամար դիմակները` թափթփված, տխրեցրին ինձ անասելի: Վերջը էս աղբը` մեր թափած, մեզ էլ վնասելու է, ափսոս չե՞նք մենք, բնությունը, Երկրագունդը:
Հիշում եմ տարիներ առաջ Միկոնոսում հանգստանում էի, մաքրամաքուր ափ էր, բայց երեկոյան փոթորիկ եղավ և հաջորդ առավոտ անասելի աղտոտված էր ջուրն ու ափը: 2 տոպրակ պլաստիկ ու պոլիեթիլեն հավաքեցի այդ օրը... Մինչև որ հանգիստ խղճով կարողանամ վայելել ծովը: Մենք բոլորս նույն բնության մեջ են ապրում` անկախ գտնվելու վայրից:
Մաքուր, անախտ ու գեղեցկությամբ լի օր եմ մաղթում), իսկ այդ գեղեցկությունն ամեն անկյունում կարող ենք տեսնել, ու մանավանդ` մարդկանց աչքերի մեջ:)