Հարգելի ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, մեր փոքրիկ Սյուզանը ընդամենը 3 տարեկան է և արդեն պայքարում է ապրելու համար։

 

 

3,5 ամիս առաջ մեր փոքրիկի գլխում հայտնաբերվեց ուռուցք, որը հեռացնելուց հետո պարզ դարձավ ուռուցքի տեսակը՝ մեդուլոբլաստոմա (քաղցկեղ), IVGrade: 

Սյուզանին անհրաժեշտ է երկարատև բուժում` նվազագույնը մեկ տարի՝ քիմիոթերապիայի և պրոտոնների համակցությամբ։ Սահմանների փակ լինելու պատճառով մեր երեխան քիմիոթերապիայի 6 կուրս արդեն ստացել է Մոսկվայում։ Որպեսզի երեխայի ապրելու հավանականությունն ավելի մեծ լինի, որոշել ենք մեր փոքրիկի բուժումը կազմակերպել Գերմանիայում գտնվող Քյոլնի համալսարանական կլինիկայում, որն այս ոլորտի առաջատարներից է։ Մտադիր ենք մեր հրաշքին տեղափոխել այդ հիվանդանոց որակյալ բուժում ստանալու նպատակով։
 

Բուժման համար կլինիկան ներկայացրել է նախնական հաշիվ` 300,000 եվրոյի չափով, որից շատ արագ պետք է վճարենք 87,000 եվրոն:
Խնդրում ենք բոլորին անտարբեր չանցնել և ձեր լուման ներդնել մեր կապուտաչյա գեղեցկուհու բուժման և դեպի ուրախ մանկություն վերադառնալու գործում։ Մենք հավատում ենք, որ բոլորիդ օգնությամբ շատ շուտով մեր Սյուզանը կվերադառնա իր կյանքի նախկին ռիթմին և կվայելի այն, ինչպես բոլոր առողջ մանուկները։ Թող բոլոր փոքրիկները առողջ ու անհոգ լինեն։
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ հաշվեհամարներին.

Paypal [email protected] (Heghine Manukyan)

2050074303791001 AMD Inecobank

2050074303791020 USD Inecobank

2050074303791041 EUR Inecobank

2202200969182904 RUR Sberbank