Լևոն Արոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել։

 

 

Ողջույն: Ես վերադառնում եմ աշխատանքի և կյանքի:

 

Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես հեռավար եմ աշխատում: Այն իդեալական չէ, բայց այդպես շատ ժամանակ կարելի է խնայել:

 

 

Որպես այլ նորություն՝ կարող եմ ասել, որ վերջերս այնքան շատ եմ պատրաստում, որ վերջապես սովորել եմ ուտելու համար պիտանի ճաշատեսակներ պատրաստել։

 

 

 

Լսում եմ երաժշտություն, բացահայտել եմ որոշ արտիստների։ Դասականներից խորհուրդ եմ տալիս տալիս լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևին, իսկ վոկալ ջազից՝ Էնդի Բեյին։

Ժամանակիս մեծ մասը Երևանում եմ անցկացնում։ Երբեմն ընկերներիս հետ բնության գիրկ եմ գնում։

Կարանտինի պատճառով չեմ կարողանում ֆիզիկական վարժություններ կատարել, ինչը փոքր-ինչ նյարդայնացնող է։ Այս ժամանակահատվածում Պոնչիկի (նկատի ունի իր շանը) հետ որոշ բաներ ենք տանը կատարում։