Հայկը պիտի ապրի մեր օգնությամբ...
Սա այն դեպքն է, որ տարածելը իսկապես կարող է օգնել...

 


Ուզում եմ բոլորիդ ուշադրություն հրավիրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում բնակվող մի սիրուն ընտանիքի վրա..
Ընտանիքը բաղկացած է 7 հոգուց։ 

Բազմազավակ միայնակ մայրը` Լուսինե Ասրյանը և իր 6 երեխաները....
Լուսինեն ունի բազմաթիվ առողջական լուրջ խնդիրներ,որոնք իրեն այդքան էլ չեն մտահոգում, քանի որ իր երեխաներից 2_ը ունեն ավելի լուրջ առողջական խնդիրներ;
Նարեկը` ով ամռանը պետք է զորակոչվի բանակ, ունի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ողնաշարի արտահայտված խնդիր, դիմային խոռոչների խռոնիկական բորբոքում, որը արտահայտվում է արնահոսությամբ։ Զինկոմիսարյատը( Եղվարդ, Նաիրիի շրջան) անտեսելով այդքան խնդիրը, նշել է որ պիտանի է ծառայության։ Այսքան խնդիրների հետ մեկտեղ Նարեկը պատրաստակամ է ծառայել Հայոց բանակում։
Հայկը, ով 8 տարեկան է, բայց հասցրել է ունենալ 32 վիրահատություն, ունի աղիքային սուր անանցանելիություն, որի բուժման համար անհրաժեշտ է մեկնել Գերմանիա;
Երեխային վերջին անգամ վիրահատել են Հոկտեմբերին, մեզանից հասնում է պահպանել սննդակարգը, և դեղորայքով օգնել, ինչի համար չկա գումար
 

Երեխայի բուժման համար հավաքվել է անթիվ պարտքեր, դեղատունը դեղեր չի տրամադրում գոյացած մեծ պարտքերի համար....
Մյուս երեխաները և ունեն առողջական խնդիրներ։ Լուսինեն ցանկանում է աշխատել,բայց Հայկը ունի իր մշտական խնամքի կարիքը...
Ընտանիքը աշխատող ուժ և կողմնակի եկամուտ չունի։ Ստանում է միայն նպաստ` 45000 դրամ և Հայկի հիվանդության թոշակը` 26000 դրամ։։։
Մենք պետք է օգնենք, որպեսզի Հայկը ապրի....
2470018074420020Արշին բանկ Լուսինե Ասրյան
Ի դրամ 853764418