Բակուր Մելքոնյանը հետևյալ տեղեկություն է հաղորդում։

 

 

Երեկ զանգում եմ կնոջս և լսում կնոջս հեկեկոցը: 
Մոսկվայի Արտ Լանչի աշխատակիցներից մեկն է մահացել կորոնավիրուսից...
Մեկը դիմակ չի կրում, մյուսը ձեռքերը չի լվանում, մյուսը շարունակում ա պաչելով բարևել, մեկը չիպավորմանն ա հավատում, մյուսը Աստծո վրա ա հույսը դրել, մյուսը սատանայի, մեկը կրուտոյ ա, մյուսը փիլիսոփա...
Ես կնոջս արցունքների մեղավորին չեմ ման գալիս, ես էն մարդուն եմ ման գալիս, ով կանգնելու է մեր աշխատողի որբացած 14 տարեկան երեխայի առաջ՝ որպես մեղավոր...