Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է  ՝ 
 
 
Իսկ ես «Աշոտյան Սիկ-տիր»-ը բաց եմ տողել
 
2015 թվականի այս օրվա՝ հունիսի 23-ի լուսաբացը դիմավորեցի Բաղրամյան պողոտայում, երբ ոստիկանությունը «ջրցանով» (ֆորմալ «ջրանետ» է կոչվում) անցավ հարձակման: Այդտեղից փախանք Ազատության հրապարակ, իսկ երբ նաև հրապարակից սկսեցին «հավաքել»՝ փախանք դեպի Տերյան փողոց:
Հասա տուն, փոխեցի թաց շորերս, վերցրեցի վկայականը ու գնացի ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկվածներին տեսակցելու: Որոշ տեղեր կազմակերպեցինք, որ ժամերով ապօրինի պահվող ցուցարարներին հաց ու ջուր տան:
 
Դրանից հետո եկա օֆիս՝ կազմակերպելու «թեժ գծի» աշխատանքը: Երբ դա էլ արեցի, արդեն երեկոյան ժամը 7-ն անց էր: 35 ժամ չէի քնել ու լավ չլված էի, երբ իմացա, որ բոլորին բաց են թողնում, իսկ Բաղրամյանը նորից փակվում է՝ ավելի շատ մարդով:
Բաղրամյան գալուց առաջ որոշեցի մի քանի ժամ քնեմ (ենթադրում էի, որ հաջորդ գիշեր էլ չեմ քնելու): Երեկայն ժամը 10-ի կողմերը արթնանում եմ ու տեսնում, որ բաց եմ թողել Արմեն Աշոտյանի, կներեք, բառացի մեջբերում է «սիկ-տիր»-ը:
Այդ օրը ձևավորվեց խաղաղ պայքարի այն սկզբունքը, որով հետո հաղթեցինք հեղափոխությունում: