Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբույքան էջում գրառում է կատարել։
Այսօր (քիչ առաջ) աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս և այդպես, առանց դիմակի, հասա կայանատեղիում գտնվող մեքենայիս:
Թեև այդ ընթացքում որևէ մեկի հետ չեմ շփվել (առավելևս` մոտիկից), սակայն դա կարգի խախտում է և ես վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն:
Օրենքը բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Սովորաբար քաղաքացիներին այսպիսի ոչ էական խախտումների համար չեն տուգանում, բայց եթե ես այլոցից պահանջում եմ հետևել կանոններին, ապա իմ նկատմամբ օրենքը պիտի առավել խիստ լինի: