ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ ՝ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով։

 

 

Այս մասին հենց պատգամավորն է տեղեկացրել ՝ իր ֆեյսբուքյան էջում։

 

Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։

 

 

Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ։